Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Վարչապետների հանդիպումը հստակություն չմտցրեց ԵՏՄ-ի անդամակցության ժամկետի հարցում

Վարչապետների հանդիպումը հստակություն չմտցրեց ԵՏՄ-ի անդամակցության ժամկետի հարցում
12.07.2014 | 21:48

Հայաստանի և Ռուսաստանի վարչապետների հանդիպմանը քննարկվել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հարցը։ Կողմերը վստահություն են հայտնել, որ վերջին մի քանի տեխնիկական հարցերի քննարկումից հետո Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագրի ստորագրումը տեղի կունենա առաջիկայում։
Այցի նախօրեին Հայաստանի վարչապետը ասել էր, որ Մեդվեդևի հետ հանդիպումից հետո պարզ կլինի, թե երբ է Հայաստանն անդամակցելու ԵՏՄ-ին։
Փորձագետները համոզված են, որ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությանը խոչընդոտում են այդ միության երեք անդամներից երկուսը, և չնայած Հայաստանն արդեն կատարել է ճանապարհային քարտեզի շրջանակներում ստանձնած պարտավորությունները, երբ և ինչ ձևաչափով է Հայաստանը միանալու այս կառույցին, կախված է Մոսկվայի բանակցություններից Մինսկի և Աստանայի հետ։
ՌԴ կառավարության պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Մեդվեդևն ու Աբրահամյանը քննարկել են ինտեգրացիոն գործընթացները, համագործակցությունը առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում։
Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդևը քննարկել են համագործակցությունը ատոմային էներգետիկայի ոլորտում, Հայաստանի ատոմակայանի գործող էներգաբլոկի արդիականացմանը և շահագործմանը վերաբերող հարցեր։ Քննարկվել է նաև «Ռոսնեֆտ» ընկերության ներդրումային ծրագիրը։
Սոչիում երկու երկրների կառավարությունների միջև ստորագրվել է Ռուսաստանի տարածքում Հայաստանի և Հայաստանի տարածքում Ռուսաստանի քաղաքացիների գտնվելու կարգի մասին համաձայնագիր, որով նախատեսված է, որ մի կողմի պետության տարածքում ժամանակավորապես գտնվող մյուս կողմի պետության քաղաքացիներն ազատվում են մուտքի պետության իրավասու մարմիններում 30 օրվա ընթացքում գրանցվելու (ըստ գտնվելու վայրի՝ հաշվառման կանգնելու) պարտականությունից:

Դիտվել է՝ 1249

Մեկնաբանություններ